00:00:00

Պուտինն այցելել է Կեմերովոյի հրդեհից տուժածներին

15:33, 27 մարտ 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր առավոտյան ժամանել է Կեմերովո եւ հարգանքի տուրք ատուցել հրդեհից զոհվածների հիշատակին, այցելել է հիվանդանոցներ, տեսակցել հրդեհից տուժածներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։ 18-ամյա Իվան Զավարզինը, ով հրդեհի ժամանակ 4-րդ հարկի պատուհանից ցած է նետվել, նախագահին պատմել է, որ հիմա իրեն լավ է զգում։ Նա ասել է, որ հրդեհի ժամանակ առեւտրի կենտրոնում հոր հետ է եղել, եւ սկզբում իրենք պարզապես չեն հասկացել, թե ինչ է կատարվում։ Փրկարար Անդրեյ Սերգեեւն էլ Պուտինին ասել է, որ կարծում է, որ առեւտրի կենտրոնը սխալ էր կառուցված՝ նեղ ելքերով, ինչն ավելի է դժվարացրել փրկարարական աշխատանքները։ Պուտինը բոլոր տուժածներին առողջություն է մաղթել։ Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում կիրակի օրը հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 64 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Image result for Путин посетил пострадавших при пожаре в кемеровском ТЦ Image result for Путин посетил пострадавших при пожаре в кемеровском ТЦ

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30