Առօրյա հոգսերով տարված՝ մենք կարող ենք կորցնել մեր ուշադրությունն առողջության նկատմամբ: Սակայն մի քանի ախտանիշերի վրա պետք է ուշադրություն դարձնել անմիջապես:
Յուրաքանչյուր ախտանիշ, որն առաջանում է հանկարծակիորեն, նշանակում է, որ դուք պետք է նրա վրա անհապաղ ուշադրություն դարձնեք, ասում են փորձագետները: Ընդ որում բժիշկներն առանձնացնում են մի քանի փաստարկներ, որոնք պետք է անհանգստացնեն ձեզ, հայտնում է ЮФ-ը:
1. Ուժեղ գլխացավ. Եթե ցավն իրեն դրսեւորում է այնպես, ինչպես որ դուք այն կհամեմատեիք որոտի հարվածի հետ: Դա կարող է լինել արյան զեղում կամ միկրոինսուլտ:
2. Լսողության հանկարծակի կորուստը կարող է ունենալ լուրջ պատճառներ: Ձեր մոտ կարող է լինել լսողական նյարդի ուռուցք: Մեկ ակնթարթում լսողության կորուստը կարող է լինել ցրված սկլերոզի նշան:
3. Փորի փքվածություն, որի ժամանակ վեր բարձրացող ցավ եք զգում: Եթե ցավը սուր է եւ անդադար, կանչեք շտապօգնություն՝ դա կարող է լինել ստամոքսի խոց:
4. Գլխապտույտ, որն ուժեղանում է, երբ դուք գլուխը պտտում եք տարբեր կողմեր: Դա կարող է նյարդային պատճառներ ունենալ:
5. Խնդիրներ միզելու ժամանակ: Երբ դուք խմում եք բավարար քանակությամբ հեղուկ, բայց չեք կարողանում գնալ զուգարան, պետք է մտածել ողնաշարի միջողային ճողվածքի կամ երիկամային քարերի մասին, որոնք կարող էին փակել միզածորանը:
6. Մեջքի ցավ, երբ այն սուր է եւ ուղեկցվում է թուլությամբ: Առանձին ուշադրություն պետք է դարձնել այն ախտանիշերին, երբ դուք չեք կարողանում կառավարել զուգարան գնալու ցանկությունը: Անմիջապես կանչեք բժիշկներին եւ գնացեք հիվանդանոց:
7. Տեսողության կամ խոսելու ունակության հանկարծակի, թեկուզ եւ կարճատեւ, կորուստ: Այս ախտանիշերը շատ վտանգավոր են մասնավորապես իսուլտի տեսանկյունից