Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ի առավոտյան ժամանել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի մոտ եւ ծաղիկներ է դրել ի հիշատակ ողբերգության զոհերի:
Այնուհետեւ Պուտինը եւ Սիբիրի Ֆեդերալ Օկրուգում ՌԴ-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մենյայլոն դիտել են այրված շենքի ճակատը:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Վերջին տվյալներով՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, 60-ից ավելի տուժածներ բժշկական օգնության են դիմել բուժհիմնարկներ։