00:00:00

Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Արցախ. «Հրապարակ»

13:39, 27 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում: Այդ առիթով Արցախ կմեկնեն նաև վարչապետը և այլ անձինք: Փաշինյանին հրավերն ուղարկել է Համաշխարհային օլիմպիական կոմիտեն՝ Իշխան Զաքարյանի նախագահությամբ: Ուշագրավ է, որ մայիսյան եռատոնից հետո, երբ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև լարվածությունը հասավ պիկին, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է լինելու Արցախ: Ի դեպ, օգոստոսի 7-ին սպորտային խաղերին մասնակցող թիմերը տուրով կշրջեն Արցախով և կվերադառնան Երևան՝ այստեղ շարունակելու խաղերը: Այս տարի խաղերին պատվիրակություններ են ժամանելու նաև Թուրքիայից՝ Վան, Իգդիր, Կարս քաղաքներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր