00:00:00

Ում հյուրանոցում է հանգստացել Սերժ Սարգսյանը Հունաստանում և ում ինքնաթիռով՝ վերադարձել. «Հրապարակ»

13:27, 26 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը` ընտանյոք հանդերձ (փոքր դուստրը, փեսան, թոռները), վերադարձել է Հունաստանից, որտեղ մեկնել էր Բադեն-Բադենից։ «Նրբությունն» այն է, որ վերադարձել են հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով: Ավելին` Հունաստանում Սարգսյանների ընտանիքը հանգստացել է Խալկիդիկի կղզում` Կարապետյանին պատկանող հյուրանոցում: Մենք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե որտեղ է հանգստանում Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում»: Սևանո՞ւմ՝ կառավարական ամառանոցո՞ւմ։ «Հայաստանո՛ւմ»: Ավելի ուշ վարչապետը նկարներ ներբեռնեց Դիլիջանից, որտեղ անցկացնում է հանգիստը։ ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը ևս նույն օրը մեկնել է հանգստի։ Նրա մամուլի խոսնակից տեղեկացանք, որ «նախարարն իր հանգիստն անցկացնում է Երուսաղեմում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր