00:00:00

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Ոսկե կար» ՍՊԸ-ին․ նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ

16:35, 25 հուլիս 2019 Տնտեսություն

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշեց  մաքսային արտոնություն տրամադրել նաև  «Ոսկե կար» ՍՊԸ-ին։ Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս վերոնշյալ ընկերությունում  առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111 000   դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3 մլրդ 750 մլն դրամ, որից 3 մլրդ 37 մլն 500 հազար դրամի արտադրանքը իրացվելու է հայրենիքում, 712 մլն 500 հազար դրամի արտադրանքը` ՌԴ -ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր