00:00:00

Կառավարությունը  մաքսային արտոնություն տրամադրեց «Այ պլաստ» ՍՊԸ-ին

16:26, 25 հուլիս 2019 Տնտեսություն

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշեց   մաքսային արտոնություն տրամադրել «Այ պլաստ» ՍՊԸ-ին։ Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիի արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 23 մլն 825 հազար դրամի ներդրում` նոր սարքավորումներ  ձեռք  բերելու  համար: Ներկայում «Այ պլաստ» ՍՊԸ-ինում առկա է 6 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակում  նախատեսվում է  ստեղծել ևս 3 նոր աշխատատեղ՝ 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 15 մլն դրամ, որից 10 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 5 մլն դրամի արտադրանքը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր