00:00:00

«Շատ գործընկերային հարաբերություններ». Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների մասին. «Հրապարակ»

13:58, 25 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլևս չէին թաքցնում և անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության շրջանում մեր ճանապարհներն աղերսվում են, էդքանով շփվում ենք, որևէ խնդիր չկա»։ Պարզապես վերջին «փոխհրաձգությունից» հետո բավականին լարվել էին հարաբերությունները, արդեն հաշտվե՞լ եք։ «Հիմա աշխատանքային, բնականոն հունի մեջ եմ ես Կոտայքում վերջապես, սուբվենցիաներով եմ զբաղված»,- հարցը շրջանցեց մարզպետ Պետրոսյանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր