00:00:00

ՊՎԾ-ն ստուգումներ է սկսում Լոռիում. «քավորը» մարզպետն է․ «Փաստ»

13:37, 25 հուլիս 2019 Մամուլ

Չնայած ՊՎԾ-ի շուրջ վերջին շրջանում բավականին բուռն զարգացումներին, կառույցը շարունակում է աշխատել իր բնականոն հունով, եւ ստուգումների պակաս այդ գերատեսչությունում բնավ չկա։ Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս լայնածավալ ստուգումներ են նախատեսվում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում, մասնավորաբար Շնող, Ախթալա, Օձուն եւ Ալավերդի, Թումանյան խոշորացված համայնքներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ստուգումները լինելու են գրեթե բոլոր ոլորտներում։ Թերթի զրուցակիցը նաեւ փոխանցել է, որ սա պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ այս համայնքների ղեկավարները ներկա իշխանությունների համար շարունակում են մնալ ռիսկային ու «անհնազանդ», եւ ստուգումների «քավորը» Լոռու մարզպետն է, ով հիշյալ համայնքների ղեկավարների (ու ոչ միան նշյալ) հետ խնդիրներ ունի այն առումով, որ ցանկանում է բոլորին իր «բռի մեջ» պահել, բայց չի ստացվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր