00:00:00

«Նոու-հաու»՝ ԵՊՀ պատմության մեջ. Ե՛վ պատասխանողը, և՛ հայցվորը նույն մարդն է՝ ռեկտորը. «Հրապարակ»

13:30, 25 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. ԵՊՀ պատմության մեջ ուշագրավ «նոու-հաու» է գրանցվել. համալսարանի 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռեկտորը դատի է տվել համալսարանին: Ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից և դատի տվել համալսարանին` աշխատանքի վերականգնվելու և հարկադիր պարապուրդի, ինչպես նաև փաստաբանական ծախսերի գումարը ստանալու պահանջով՝ տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից: Հունիսին, երբ Գեղամ Գևորգյանն արդեն ռեկտորի ԺՊ էր, դատարանը հետ էր ուղարկել հայցը` անճշտությունների պատճառով, Գ. Գևորգյանը համալսարանի դեմ հայցը, արդեն որպես ԺՊ, կրկին հետ էր ուղարկել դատարան, և հիմա, փաստացի, դատարանում և՛ պատասխանողը, և՛ հայցվորն ինքն է։ «Գեղամ Գևորգյանը երևի չի հավատում, որ մնալու է ռեկտորի պաշտոնում, քանզի պետք է ռեկտոր դառնա Հովհաննես Հովհաննիսյանը, փորձում է պրոռեկտորի աթոռը պահել և համալսարանից ստանալ մի քանի միլիոնի հասնող գումար»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը: Գեղամ Գևորգյանը, ինչպես միշտ, չպատասխանեց հեռախոսազանգերին: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր