00:00:00

ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը՝ նախկինների կադր. «Հրապարակ»

12:56, 25 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակված, ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ, դրանից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Եղիշե Կիրակոսյանն է (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի որդին, ում եղբայրը՝ Արա Կիրակոսյանը, Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահը, 2017-ին դատապարտվեց 13 տարի ազատազրկման): Մենք փորձեցինք պարոն Կիրակոսյանից ճշտել՝ ինքը նո՞ր է կիսում Նիկոլ Փաշինյանի՝ արդարադատության ոլորտին առնչվող տեսակետները, թե՞ տրանսֆորմացիան տեղի է ունեցել իր եղբոր (Հայբիզնեսբանկի վարչության նախագահ, փողերի լվացման և հափշտակության հոդվածով դատապարտված)՝ Արա Կիրակոսյանի՝ բաց ռեժիմ դուրս գալուց հետո: Մեզ հետաքրքրում էր նաև, թե ինչ ընթացքի մեջ են ապօրինի հարստացման և գույքի բռնագրավման օրինագծերի վրա ընթացող աշխատանքները (ի դեպ, Եղիշե Կիրակոսյանի հորեղբոր աղջիկն էլ «Սերժի վախտ» պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանն է): Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր