00:00:00

Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են էկոնոմիկայի նախարարի հետ

18:54, 24 հուլիս 2019 Տնտեսություն

Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։ Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արտադրանքի ինքնարժեքին, դրան նպաստող գործոններին, քննարկվել են այն իջեցնելու հնարավոր ուղիները։ Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր