00:00:00

Բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ անդամակցությունից

17:09, 24 հուլիս 2019 Սպորտ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր անուսին, նախկին  պատգամավոր Արթուր Գեւորգյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի ադամակցությունից, փոխարենը  ժամանակավոր անդամ դարձավ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան. այս մասին փոխանցում է։ Այս որոշումը կայացվեց այսօր՝ ՀԱՕԿ-ի արտահերթ ասամբլեայի ընթացքում, որը վարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա խոսքով՝ բռնցքամարտի ֆեդերացիայում բազմաթիվ խախտումներ են եղել։ «Մենք ժամանակավոր անդամակցություն ենք տալիս Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային, ապա ԱԻԲԱ-ից հետ կկանչենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, նոր ընտրություններ կանցկացնենք եւ նոր ընտրությունների արդյունքներով միջազգային կառույցները կճանաչեն մեկ օրինական ֆեդերացիա»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը: 30 կետից բաղկացած իրավական հիմնավորումներ զեկուցելուց հետո, Հրաչյա Ռոստոմյանը քվեարկության դրեց ՀՖԲ-ն ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու հարցը: Որոշումն ընդունվեց 65 կողմ, 2 ձեռնպահ եւ չմասնակցած ձայների քանակով: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամ դառնալու որոշումը քվեարկությամբ ընդունվեց 64 կողմ, 3 ձեռնպահ ձայներով: https://www.facebook.com/irakanum.am/videos/955976664762115/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր