00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին

12:35, 24 հուլիս 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաև սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց դեպի հայրենիք ուխտագնացությունից ստացված տպավորություններով, ինչպես նաև Ախալցխայի և տարածաշրջանի հայության հոգևոր կյանքով, առկա խնդիրներով: Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին հավատարիմ մնալ իրենց նախնյաց ազգային ու հոգևոր արժեքներին: Վեհափառը հատուկ ուշադրության արժանացրեց ուխտագնացությանը երիտասարդների մասնակցության փաստը` կարևոր նկատելով, որ ճանաչեն ու հաղորդ լինեն այն սրբություններին ու արժեքներին, որոնք օգնել են հայ ժողովրդին հաղթահարել իրեն բաժին ընկած յուրաքանչյուր փարձություն: Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար: Վերջում Հայոց Հայրապետը ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր