00:00:00

Նարեկ Սարգսյանը, գտնվելով ՀՀ-ում, մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, ոչ թե որպես Գոնսալես. ոստիկանապետ

16:28, 24 հուլիս 2019 Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվելով ՀՀ-ում, մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, ոչ թե որպես Գոնսալես: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Անդրադառնալով Իջևանի դեպքերին՝ նա ասաց, որ այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Իջևանում, խուլիգանություն էր։ Այս պահի դրությամբ ունենք 13 ձերբակալված, կալանավորված 10 անձ: «Ինչ վերաբերում է տարիներ շարունակ իրականացված ապօրինի ծառահատումներին, ապա ոստիկանությունն այլևս թույլ չի տալու, որ հանրապետության որևէ բնակավայրում նման արատավոր երևույթ իրականացվի։ Իսկ թե ովքեր են իրականացնում այդ ամենը, տեսադաշտում ունենք մարդիկ, նրանց նկատմամբ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում։ Անուններ դեռևս չեմ տա։ Մենք բացառում ենք հանդուրժողականությունը», - ասաց նա։ Անդրադառնալով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ասաց՝ ոստիկանները կատարել են դատարանի վճիռը։ «Կա հարուցված քրեական գործ, նախաքննություն է իրականացվում, կար դատարանի վճիռ՝ ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու, մենք ապահովել ենք դատարանի վճիռը», - ասաց ոստիկանապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր