00:00:00

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ստացել է ալիմենտային պարտքը

12:04, 24 հուլիս 2019

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիների ընթացքում գոյացած և բռնագանձման ենթակա ալիմենտային պարտքը ստանալու հարցում: Ինչպես տեղեկացրեցին ՄԻՊ-ի գրասենյակից, դիմումատուի փոխանցմամբ՝ ալիմենտի բռնագանձման մասին իր հայցը դատարանը բավարարել է, ինչի հիման վրա էլ հարուցվել է կատարողական վարույթ: Բռնագանձումը կատարվել է անձի կենսաթոշակից, օրենքով սահմանված 30 տոկոսի չափով, որն ավելի քիչ է, քան վճռով սահմանված ալիմենտի գումարը: Բացի այդ, երեխայի 18 տարին լրանալուց հետո ալիմենտային գումարի բռնագանձում այլևս չի իրականացվել՝ չնայած նրան, որ չբռնագանձված ալիմենտային պարտք է կուտակված եղել: Քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին: Արդյունքում, քաղաքացին ամեն ամիս պարբերաբար ստանում է կուտակված ալիմենտային պարտքի գումարը, մինչև պարտքի ամբողջական մարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր