00:00:00

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է․ ՀՀ ոստիկանապետ

15:55, 24 հուլիս 2019 Իրավական

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանը։ Ըստ նրա՝  կա պատվեր, կա կատարող, մանրամասները շուտով կներկայացնեն: Ավելի շատ ոստիպականապետը փակագժերը չբացեց։ Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն էլ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից, նշեց, որ Հանցագործության դեմ պայքարում ոստիկանության ընտրած մարտավարության արդյունքում բացահայտումների մասով գրանցվել է կայուն աճ։ «Հաշվետու ժամանակամիջոցում կիսով չափ ավելի են բացահայտվել, այսպես կոչված, «մեռյալ գործերը»։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ ոստիկանության պայքարին, իրավապահներին գնալով ավելի ու ավելի բարդ է լինում նման դեպքեր բացահայտելը։ Բայց պայքարն անշրջելի է», - նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր