00:00:00

Նոր «բոլոլա» երեւանյան ավտոբուսում. ուղեւորը վարորդից պահանջում է անջատել հեռախոսը

11:28, 24 հուլիս 2019

Համացանցում նոր տեսանյութ է տարածվել երեւանյան երթուղային տրանսպորտում վարորդի եւ ուղեւորի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել եւ հայտնել  որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով․ «Իմ հեռախոսն անջատելու հորդորներին ( որոնց սկզբնական մասը ցավոք չկա տեսագրությունում) պատասխանում է «լավ եմ անում խոսում եմ, օրենքը խախտելու համար է, գնա ինչ ուզում ես արա», եւ, որ ամենահետաքրիրն է՝ոչ մի կերպ չի ներկայանում: Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. «այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել» եւ նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը... Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչեւ խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է...»,–գրել է օգտատերը։   https://www.facebook.com/lusineh.shahbandarian/videos/pcb.2530144177005474/2530142927005599/?type=3&theater

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր