00:00:00

Արտագաղթը եռապատկվել է. «Ժամանակ»

13:38, 24 հուլիս 2019 Մամուլ

«Ժամանակ»-ը գրում է. Ռուսաստանում գործող Դեմոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում դիտարկված ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ ինստիտուտի հրապարակած տեղեկությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Ուկրաինայից հետո Ռուսաստան ամենաշատը ներգաղթել են Հայաստանի բնակիչները՝ 12 հազար 800 մարդ: Համեմատության համար ասվում է, որ 2018թ. առաջին կիսամյակում այդ թիվը գրեթե երեք անգամ պակաս է եղել՝ 4,9 հազար: Հետաքրքիր է, որ ուսումնասիրության հեղինակներից մեկը մեր հայրենակից, ինստիտուտի առաջատար մասնագետ Նիկիտա Մկրտչյանն է: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր