00:00:00

Ազատամարտիկի որդուն առաջարկ-պարտադրանքով ազատել են պաշտոնից. «Հրապարակ»

12:57, 24 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Սիսիանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը, ազատվել է Կենտրոնական բանկում Սիսիանի տարածքային դրամարկղային կենտրոնի տնօրենի պաշտոնից։ ԿԲ-ից մեզ պաշտոնապես ասացին, թե Մինասյանն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից։ Իսկ իրականում «իր դիմումը», ինչպես տեղեկացանք, գրվել է պարտադրանք-առաջարկով։ Ինքը՝ Տարոն Մինասյանն էլ հաստատեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել։ Իսկ ո՞րն է եղել պատճառը։ «Դե, ուղղակի, տենց եմ որոշել»։ Ձեզ ստիպե՞լ են, որ այդպես որոշեք, ճնշո՞ւմ են գործադրել կամ համոզե՞լ են։ «Կարելի է ասել՝ առաջարկել են»։ Մինասյանն ասաց նաեւ, որ երեւի իր կարիքն էլ չեն զգացել, ու չցանկացավ այլեւս մեկնաբանել։ Ի դեպ, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները նաեւ Մինասյանի հորը՝ Սիսիանում մեծ հարգանք վայելող Աշոտ Մինասյանին էին ազատել ՊԵԿ-ում՝ Սյունիքի մաքսատան պետի պաշտոնից: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր