00:00:00

Բացահայտվել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները

23:16, 23 հուլիս 2019 Իրավական

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։ Նախնական տվյալներով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես, 2014 թվականին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ հողատարածքը մեկ տարի անց , անհամեմատ թանկ՝ 147,300,838 դրամով, վաճառել է տարածքում գործող խոշոր ընկերություններից մեկին՝ համայնքին էական վնաս պատճառելով։ Դեպքի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 50․000․000 դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։   https://www.youtube.com/watch?v=b6hzyBDl12g

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր