00:00:00

Փաշինյանը՝ պատգամավոր ընկերոջ ծնունդին. Որտեղ են նշել և ովքեր են մասնակցել. «Իրատես»

13:58, 23 հուլիս 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել: «Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները: «Ծնունդը նշել են հենց Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլև մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները և այլք: Ըստ երևույթին՝ այս օրերի թիվ մեկ թեմայի՝ անտառահատման մասին զրույց-խորհրդակցություն են անցկացրել»,- հավելեց մեր զրուցակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր