00:00:00

«Լուսավոր Հայաստան»-ը լրացնում է բացը. «Ժամանակ»

13:52, 23 հուլիս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն և լրացում կատարել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում: ԼՀԿ խմբակցությունը առաջարկում է, որ անհատ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը պարտադիր քննարկվի կառավարության նիստում: Ներկայում գործող կարգով վարչապետը կարող է առաջարկել, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որևէ հարց չքննարկվի: Տվյալ հարցը կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման: «Լուսավոր Հայաստան»-ը փորձում է լրացնել այս բացը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր