00:00:00

Սվիտալսկին վերահաստատում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի դիրքորոշումը

14:49, 22 հուլիս 2019

Եվրամիությունը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: ԵՄ-ի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում նույնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին վստահեցրեց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին: «Թույլ տվեք վերահաստատել, որ ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը: Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվել: Երկրորդը մենք մեծապես սատարում ենք Մինսկի խմբի գործողություններին»,-ասաց Սվիտալսկին ու վստահեցրեց՝  իրենց դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել: Դեսպանը շեշտեց՝ որևէ պատճառ չկա՝ անհանգստանալու, թե ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխում է: Նա նկատեց, որ այդ դիրքորոշումն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, սակայն էությունը չի փոխվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր