00:00:00

Դավիթ Տոնոյանն անհանգստանալու խնդիր չի տեսնում սահմանին տիրող իրավիճակում

13:14, 22 հուլիս 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ անհանգստանալու խնդիր չի տեսնում: Այս մասին Տոնոյանն ասաց հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում: «Որոշ մասերում վերահսկելի լարվածություն է առկա, բայց անհանգստանալու խնդիր չունենք»,- ասաց Տոնոյանը: Նախարարը նշեց, որ լարվածությունը կապված է երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ, որոնք թեև երկկողմանի են, սակայն ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր