00:00:00

Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող փոքրիկ Վիկտորյայի երազանքը

12:31, 22 հուլիս 2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի սանի երազանքը: Ամիսներ առաջ Թաթոյանը չհայտարարված այց էր կատարել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց: Սաներից Վիկտորյան Պաշտպանին փոքրիկ գաղտնիք էր վստահել. երազում էր հանդիպել դերասանուհի Լալա Մնացականյանին: Նրանց հանդիպումը կայացել է օմբուդսմենի ջանքերով:  Նրանք միասին անգամ ասմունքել են Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը: «Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բարձր պահենք նրանց արժանապատվությունը»,- ասել է Արման Թաթոյանը: ՄԻՊ տրամադրել է հանդիպման տեսագրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր