00:00:00

Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ

16:14, 22 հուլիս 2019 Իրավական

Գյումրիում երեկ՝ հունիսի 21–ին կրակոց է հնչել։ Ոստիկանությունից  հայտնում են, որ ժամը 19։20 –ին ոստիկանությունում մի կնոջից հաղորդում է ստացվել,  որ իր տան դիմաց դստեր նախկին ամուսինը զենքով կրակել է։ Նույն օրը ժամը 19։30–ին Գյումրու Շիրակացի փողոցից  խուլիգանություն կատարելու կասկածանքով օդ կրակած տղամարդը բերման է ենթարկվել։ Տղամարդը  խոստովանել է, որ ժամը 18։00–ի սահմաններում իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի շուրջ սկսված վիճաբանությունից։ Ձեռնարկվում են միջոցառումներ հրազանը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդուն  ներկայացրել են  քննչական վարչություն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր