00:00:00

Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ

15:15, 22 հուլիս 2019 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը  շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է եղել Ս.Պ.-ի ոտքերին: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, մեկ այլ դեպքով իրականացված հսկողության արդյունքում Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատարի սրահից` ուղևորի նստատեղի գորգի տակից, հայտնաբերվել է 1.68 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված: Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են քննչական վարչությանը: Հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ն և ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն կալանավորվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր