00:00:00

18-ամյա զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ

02:38, 22 հուլիս 2019 Իրավական

2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: նշենք, որ 18-ամյա զինվորը մի քանի ամիս է ինչ զորակոչվել էր բանակ, Երեւանի էրեբունի վարչական շրջանի բնակիչ է. նրա 19-ամյակը լրանալու էր դեկտեմբերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր