00:00:00

Միշել Օբաման գլխավորել է աշխարհի ամենահարգարժան կանանց վարկանիշը՝ շրջանցելով Անջելինա Ջոլիին

22:04, 21 հուլիս 2019 Շոուբիզնես

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, որն անցյալ տարի շրջագայել է ամբողջ ԱՄՆ-ով ինքնակենսագրական Becoming գրքով, գլխավորել է աշխարհում ամենահարգարժան կանանց վարկանիշը՝ շրջանցելով Անջելինա Ջոլիին և Օփրա Ուինֆրիին: YouGov-ի նոր հարցման տվյալներով՝ Բարաք Օբամայի տիկինը նաև թագուհի Եղիսաբեթ II-ին (4-րդ տեղում է) և Էմմա Ուոթսոնին (5-րդ տեղում) է գերազանցել: Նախորդ տարվա տիտղոսակիր՝ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին երկու դիրքով ներքև է իջել, իսկ Օփրա Ուինֆրին երրորդ տեղից բարձրացել է 2-րդ: https://static.betconstruct.me/fs/userFiles/tatevblog1/media/angelina-jolie-gty-jpo-17072616x9992-2.jpg Տղամարդկանց առաջին հնգյակում վիճակը նույնն է՝ 1-ին տեղում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է, երկրորդ տեղում՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, դերասան Ջեկի Չանը՝ 3-րդ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը՝ 4-րդ, իսկ Alibaba կորպորացիայի հիմնադիր Ջեք Ման՝ 5-րդ: http://img.politonline.ru/preview/article/2/3/0/22880230_four.jpeg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր