00:00:00

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված իրադարձությունները մեսիջ են Ռ. Քոչարյանի գործը քննող բոլոր դատավորներին». Հայկ Ալումյան

19:32, 20 հուլիս 2019 Իրավական

«Բոլորը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ, որպեսզի Քոչարյանը գտնվի կալանքի տակ, և մեղադրանքը հիմնավորվի: Սակայն այդ դաշտում նրանք արդեն վաղուց տանուլ են տվել: Չհաջողվեց հիմնավորել թե մեղադրանքը, թե կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Դա է պատճառը, որ նրանք ավելի ու ավելի հաճախ սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների, գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն իրենք ունեն». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: Նա պնդեց, որ իրավական դաշտում պարտություն կրելն էր պատճառը, որ ուժային կառույցները ՀՀ վարչապետի հետ ձեռնարկեցին աննախադեպ ակցիա՝ փակել դատարանները՝ ահաբեկելով դատավորներին: Պաշտպանը պնդեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված իրադարձությունները մեսիջ են բոլոր այն դատավորներին, ովքեր հետագայում կքննեն Ռ. Քոչարյանի գործը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր