00:00:00

«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». Հայկ Ալումյան

19:00, 20 հուլիս 2019 Իրավական

«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից իրենց ներկայացրած միջնորդությունը չքննելու փաստին: Ըստ փաստաբանի՝ դեռևս հունիսի 27-ին Ռ. Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Դրա իրավունքն ունի կալանավորված յուրաքանչյուր ոք, և դատարանը պետք է գրավ կիրառի, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ: Միջնորդությունը դեռ չի քննվել, այն դեպքում, երբ «Քրեադատավարական օրենսգրքի» 102 հոդվածն ասում է, որ միջնորդություններն ու պահանջները պետք է քննվեն դրանք ներկայացվելուց հետո անմիջապես: «Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան»,- ասաց փաստաբանը: Անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը, նշեց, որ այն օրենքի խախտմամբ է կատարվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր