00:00:00

Իմեննը քեզի նամակ եմ գրել, բանկը «քաշել է» ինձ․ գյումրեցի կինը դիմեց վարչապետին

15:57, 20 հուլիս 2019

Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այժմ  մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին: Նախքան համաժողովի մեկնարկը՝ ինչ վարչապետը կմոտենար  տաղավարներին,   որտեղ ցուցադրված է տեղական արտադրողների արտադրանքը, մի քանի քաղաքացի աղմկելով մոտեցան վարչապետին։ Նրանցից մեկը  դեռ մինչև վաևչապետի գալը մի  պահ պառկել էր գետնին, ասում էր, որ ցանկանում է խոսել վարչապետի հետ։ Իսկ երբ արդեն վարչապետը ժամանեց, մի  կին, հրելով  թիկնապահներին, մոտեցավ վարչապետին։ Վարչապետն ինքն էլ թիկնապահներին ասաց, որ թույլ տան, կինը մոտենա իրենն։ «Իմեննը քեզի ես նամակ եմ գրել։ Խնդրում եմ, որ իմ հարցը լուծեք»,- ասաց կինը՝ հավելելով՝   բանկերից մեկի հետ կապված խնդիր է ունեցել։ «Բանկն ինձ լրիվ քաշել է», -  հավելեց  վարչապետին նամակ փոխանցող կինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր