00:00:00

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին

11:13, 20 հուլիս 2019

Քիչ առաջ մեկնարկեց «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը։ Համաժողովի ընթացքում  ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, այնուհետ տեղի են  ունենալու պանելային քննարկումներ: Պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը: Համաժողովն անցնելու է «Սկսիր Շիրակից»  կարգախոսի ներքո և մինասյան գույները ներառող շրջան-խորհրդանիշով: Համաժողովի մեկնարկից օրեր առաջ  գործարկվել է համաժողովի մասին ներկայացնող  www.shirak.biz  կայքը: ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով: Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության  հետ կապերի բաժնից՝  ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են հետևյա ոլորտային ուղղությունները՝ ՏՏ, արդյունաբերություն, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն: Համաժողովը մեկնարկել է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզում գործունեություն ծավալող 60-ից ավել կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքներին և ծառայություններին: Համաժողովի պաշտոնական մասը կունենա շուրջ 300 մասնակից: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:   https://www.youtube.com/watch?v=RD1EXvFHgHY&fbclid=IwAR0byFsivATaKotXJ-9j2F2XYaA3DFuxDugsPQPEYm_0ILZN2e-df__jl1U

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր