00:00:00

Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

10:27, 20 հուլիս 2019

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել: Նա կոչ է արել առանց անհանգստանալու գնալ եւ մաքրել գերեզմանաքարերը եւ լինել առավել ուշադիր: «Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետեւի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչեւ ներքեւ գերեզմանաքարերի հետեւի մասերը մոմեր են թափված: Իմացա նաեւ, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ: Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել, որոնք ինչ-որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում: Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը եւ եղեք առավել ուշադիր»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր