00:00:00

«Իմ քայլի» պատգամավորներին հրահանգել են Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն. «Հրապարակ»

13:52, 20 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի․ մեր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որպեսզի սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն։ Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, բայց պետք է դեռ վավերացվի։ Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։ Հայ ավանդապաշտները կարծում են, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր