00:00:00

Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ»

13:30, 20 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում խմորումները շարունակվում են։ Եթե առաջիկայում վարչապետը կամ իր աշխատակազմից որևէ մեկը չընդունի կենտրոնի աշխատակիցներին, չի բացառվում, որ նրանք գնան կառավարության «դուռը»՝ բողոքի ցույց անելու։ Կենտրոնն ընդգրկված է պետական հաստատությունների ցանկում, որը մտադիր են մասնավորեցնել։ Ըստ տեղեկությունների՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով վերջերս առավել սերտ հարաբերություններ է հաստատել ոլորտում հետաքրքրություններ ունեցող Սամվել Ալեքսանյանի հետ, մտադիր է կենտրոնը հանձնել նրան, որ ներդրումներ արվեն։ Իսկ կոլեկտիվը կարծում է, որ մասնավորեցումից հետո կենտրոնը որպես բուժհաստատություն կդադարի գործել, և գործարարը կառաջնորդվի բացառապես բիզնես շահով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր