00:00:00

Երևանի քաղաքապետարանում 40 տոկոսով ազատվել են «սևերից»․ «Հրապարակ»

13:19, 20 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Երեւանի քաղաքապետարանում եւ թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սեւերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ: Բացի այդ՝ հին ծառա­յողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեեւ օրենքը թույլ է տալիս եւս մեկ տարով երկա­րացնել աշխատանքային պայմանա­գիրը, սակայն պայմանագրերը չեն երկարացնում: Եվ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտնվելուց հետո մեկ տարուց պակաս ժամանակահատվա­ծում քաղաքապետարանի աշխատակազմը մի 40 տոկոսով նորացել է՝ նոր դեմքեր են հայտնվել գրեթե բոլոր վարչություններում: Նրանք բոլորովին այլ կարգավիճակ ունեն՝ ինչպես վայել է «սպիտակ» աշխատողներին՝ սիրված ու գնահատված են, շատ բարձր պարգեւավճարներ են ստա­նում եւ առհասարակ՝ յուրային են ու դրության տերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր