00:00:00

Առաջիկայում նորանոր «իջևաններ» են սպասվում․ «Փաստ»

13:11, 20 հուլիս 2019 Մամուլ

Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջևաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հաված լուրերի համաձայն, առաջի­կայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սևանի ափա­մերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապ­ված: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչև իջևանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Խնդիրն այն է, որ Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, և հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, քանի որ ապրուստի միջոց հայթայթելու այլընտ­րանք չունեն: Մասնագետների համոզմամբ, սակայն, արգելքն այ­լընտրանք չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր