00:00:00

Լիլիա Շուշանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

23:46, 19 հուլիս 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների (ՀՀՄ) միության ներկայացուցիչներին՝ միության նախագահ Հայկ Ալոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին, ոլորտում պետական կառավարման մոտեցումներին, առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրել է ոլորտում պետության մոտեցումներն ու առաջիկա քայլերը և կարևորել մասնագիտական կառույցների ներգրավվածությունն այս գործընթացներում: Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է պատասխանատու հանքարդյունաբերության միջավայր ձևավորելու առաջնահերթությունը և ակնկալել ընդերքօգտագործման ոլորտի կազմակերպությունների աջակցությունը:«Ողջունելի է, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ մեր և տնտեսվարողների մոտեցումները համընկնում են»,- նշել է Լիլիա Շուշանյանը: Միության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել և համագործակցել ոլորտի կարգավորմանն ուղղված նախաձեռնություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր