00:00:00

Բաղդադը կարեւորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին

22:48, 19 հուլիս 2019

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի ալ Դուլեյմիի հետ: Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արեւելքում Հայաստանի առաջնահերթություններից է: Զրուցակիցներն արձանագրել են առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացման նկատմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առեւտրաշրջանառության զգալի ծավալները: Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձեւավորելուեւ՝ գործարար կապերն ամրապնդելու համար: Նուրի ալ Դուլեյմին հատկապես կարեւորել է Հայաստանի ճարտարապետական եւ շինարարական ընկերությունների մասնակցությունը Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջեւ զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ եւ միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի: Տիգրան Ավինյանը նշել է, որ, հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը, մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, եւ մեր երկիրը պատրաստ է փոխանցել էլեկտրոնային կառավարման եւ թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձը: Զրուցակիցները կարեւորել են նաեւ հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր