00:00:00

Փաշինյանի Գյումրի այցի նախօրյակին արագորեն ասֆալտապատում են Տիգրան Մեծ փողոցը

21:35, 19 հուլիս 2019

Նիկոլ Փաշինյանի վաղվա Գյումրի սպասվող այցին ընդառաջ Գյումրիում արագորեն ասֆալտապատում են փողոցներն ու մայթերը:  Այս լուսանկարներն արվել են Կայարանամերձ հրապարակում, Տիգրան Մեծ փողոցում: Հիշեցնենք, դեռ ապրիլ ամսին Փաշինյանը հենց այս փողոցի ու մայթերի պատճառով նկատողություն արեց Գյումրու քաղաքապետին եւ Շիրակի մարզպետին: Գյումրիում այս փողոցը քանդվել էր  դեռ անցած տարի աշնանը։

galatv.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր