00:00:00

Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանության է տվել Ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթին

21:09, 19 հուլիս 2019

Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ հուլիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստին հրավիրված արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավոր Հայկ Խանումյանի, «Շարժում-88», «Դաշնակցություն» ու «Ժողովրդավարություն» խմբակցությունների առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունները: Քննարկումից հետո, հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթն առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում քննարկելուն: Հաջորդիվ արդարադատության նախարարը ներկայացրել է ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը: Արարատ Դանիելյանն անդրադարձել է առաջարկին՝ պատգամավորների հետ քննարկելով կառավարության հիմնավորումները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծը ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր