00:00:00

Շարունակվում են Զարեհ Սինանյանի հանդիպումները Մոսկվայում

19:11, 19 հուլիս 2019

Հուլիսի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով առանձին ելույթով` նա նշեց, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և Գլխավոր հանձնակատարի հանդիպումը: Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին և բարձր գնահատեց հայոց բանականշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Խորհրդի անդամները նշեցին, որ ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդն ստեղծվել է 2013-ին, ներառում է 15 տարբեր կազմակերպություններ: Անդամները մանրամասն ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին այն խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական կազմակերպությունների առջև և հանդես եկան կոնկրետ առաջարկություններով: Հայկական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ջանք ու գիտելիք չխնայել հանուն Հայաստանի։ Իր հերթին Զարեհ Սինանյանը կարևորեց խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները` ուղղված ռուսաստանաբնակ հայերի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը: Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև «Լսարան» նախագծի հիմնադրի և նախաձեռնող խմբի անդամների հետ: Նրանք ներկայացրին կրթամշակութային «Լսարան» համաժողովը, որը այս տարի սեպտեմբերին արդեն 5-րդ անգամ է անցկացվելու, և հրավիրեցին նաև Զարեհ Սինանյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր