ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպեցՂրղզստանի փոխվարչապետ ԶամիրբեկԱսկարովի հետ:
Տիգրան Ավինյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս առումով զրուցակիցներնանդրադարձան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին:
Կողմերը քննարկեցինառևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերողհարցերը ևկարևորեցինտնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովիգործունեության շուտափույթ մեկնարկը: Ընդգծվեց, որնորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և այս համատեքստումհատկապես կարևորվեց Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում կուտակած փորձը:Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը և այս ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերը ներառել հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգ:
Ղրղզստանիփոխվարչապետն առաջարկեց նաև ակտիվացնել հարաբերությունները միջխորհրդարանական դիվանագիտության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ուղղություններով: