00:00:00

Պարզաբանում. Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել վերակնքվում են

17:24, 19 հուլիս 2019 Առողջություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված վճարում են մի ծառայության համար, որն արդեն անվճար է։ Խոսքը վերաբերում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումամբ հիվանդների ճառագայթային բուժմանը։ Առողջապահության նախարարությունը տեղյակ է խնդրին և այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։ Պետք է նշել, որ հուլիսի 4-ից որոշումն ուժի մեջ է մտել, սակայն եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչև կառավարության որոշման փոփոխությունը։ Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարված աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարված բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր