00:00:00

Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

17:08, 19 հուլիս 2019 Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի  իրականացմանն առնչվող հարցեր։ ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ առաքելության հիմնական նպատակը ընթացիկ տարվա մայիսին կայացած վերջին առաքելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններին և երկու ծրագրերի կառավարման փոփոխություններից բխող  վերակառուցման հետ կապված գործողություններին հետևելն է։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ջանքերն ուղղել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով արձանագրվելիք արդյունքների մասշտաբի մեծացմանը և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։ Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը։ Նախարարն անդրադարձել է անասնաբուծության և գյուղատնտեսության ոլորտում  և, առհասարակ,  արտադրողականության խնդրին՝ նշելով, որ համատեղ գործողությունները պետք է միտված լինեն արտադրողականության բարձրացմանը։ Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագիրը համապատասխանեցնել ներկայումս մշակվող գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել հողօգտագործման, անասնավարակների դեմ պայքարի և կանխարգելման,  գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր