00:00:00

Հրայր Թովմասյանն արագ հասկացավ՝ «իրավիճակ է փոխվել»․ «Հրապարակ»

13:51, 19 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչեւ 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաեւ՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների տեղիք են տվել։ Իշխանական մեր աղբյուրը հեգնեց, որ, ի տարբերություն հեղափոխական բազում պաշտոնյաների, Թովմասյանը հեղափոխությունից անմիջապես հետո արագ հասկացավ, որ «իրավիճակ է փոխվել»՝ հրաժարվեց իրեն ուղեկցող ավտոմեքենայից եւ 2 թիկնապահներից, ինչպես նաեւ կառավարական ամառանոց տեղափոխվելու իր իրավունքից, ինչը պետբյուջեի բեռը մի քանի միլիոնով թեթեւացրեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր