00:00:00

Պարապ «զվռնելու» փոխարեն` ամռանը ինքնակրթվեք. մարդու խայտառակ եք անում. Փաշինյանի հանձնարարականը․ «Փաստ»

13:48, 19 հուլիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել, այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով եւ օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով: Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները: Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներկայացուցիչները: Մեր աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր