00:00:00

«Օրենքով գող» Անդիկը «մի լավ դաս է տվել» մասիվցիներին «նեղացնողներին». «Ժողովուրդ»

13:19, 19 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է. Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները սպանության մեկ վարկած են քննում այժմ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ այս տարի Նոր Նորքի և Կենտրոնի երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երխտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»: Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Բայց այս պահին փաստ է մեկ բան, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր